Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Առողջապահական ծրագրերի էլեկտրոնային տեղեկագիր. ՀՈՖ

Առողջապահական ծրագրերի էլեկտրոնային տեղեկագիր. ՀՈՖ

Հուլիսի 2-4, 2015 Հայ օգնության ֆոնդը ակտիվորեն ներկայացված էր 4-րդ հայկական միջազգային բժշկական համաժողովին: Հարկ է նշել, որ մինչ համաժողովի սկսելը ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավարը ընդգրկված էր համագումարի կազմակերպչական կոմիտեի կազմում: Համաժողովի ընթացքում Հայ օգնության ֆոնդի կողմից ներկայացվել է 3 հոդված, որոնք երեքն էլ ներկայացվել են համապատասխանաբար.

 1. Prevalence and Determinants of Stunting in a Conflict Ridden Border Region in The Caucasus, Berd Armenia – Արին Բալալյան, երեխաների և դեռահասների առողջության սեկցիա

2. Developing a Model: Fighting Malnutrition in Tavush Region – Աէլիտա Սարգսյան, հանրային առողջության սեկցիա

3. Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրեր - Համբարձում Սիմոնյան, Հայաստան-Սփյուռք համագործակցություն պլենար սեսիա

 ՀՕՖ-ը համագումարին մասնակցելու հնարավորություն էր տվել ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության (ԲՇՄ) 2 անդամների (Նախագահ Աննա Շիրինյան և խորհրդի անդամ Բելլա Գրիգորյան), 5 մասնակցի ԼՂՀ-ից (ԱՆ ներկայացուցիչ և 4 խոշոր հիվանդանոցների ղեկավարներ), 7 մասնակցի ՀՀ Տավուշի մարզից (մարզպետարանի առողջապահության վարչության պետ, մարզի գլխավոր մանկաբույժ, 4 առաջատար բժիշկներ և 1 բուժքույր):

 Սա աննախադեպ ձեռնարկում էր, որն արդեն իսկ տալիս է իր արձագանքները համագործակցությունների և նոր ծրագրերի նախաձեռնման համատեքստում:

 Համաժողովի ընթացքում ՀՕՖ-ը Հանրապետական գիտաբժշկական գրադարանի (ՀԳԲԳ) հետ միասին ուներ հատկացված տեղ պաստառի և տպագիր նյութերի ցուցադրման համար: Հարկ է նշել, որ ՀՕՖ-ի և ՀՀ ԱՆ կողմից մշակված համայնքային կրթման գրքույկները՝ մանուկների, կանանց և վերարտադրողական առողջության վերաբերյալ մեծ հետաքրքրություն էր առաջացրել:

Համաժողովի ընթացքում ակտիվորեն քննարկվել են տարբեր ծրագրեր ու նախագծեր համաժողովին մասնակցող և ՀՕՖ-ի հետ համագործակցող կազմակերպությունների հետ, օրինակ ԱՀԲՄ (AAHPO):

 

Համաժողովի ավարտին ՀՕՖ-ն, ի դեմս առողջապահական ծրագրերի ղեկավարի, պարգևատրվեց Համագումարի շնորհակալագրով՝ համագումարի նախագահի կողմից:ա

 

Շարունակությունը ՊԴՖ ֆայլում.

 

Ներբեռնել.

Սկզբնաղբյուր. Հայ օգնության ֆոնդ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ